Եզակի հնարավորություն

  • Աշխարհում մնացած մի քանի քիչ հետազոտված, ածխաջրածինների մեծ պաշարներ ունեցող ավազաններից մեկը, որին սահմանկից երկիրները միասին վերցված տարեկան արդյունահանում են միլիարդավոր բարել նավթ ու տրիլիոնավոր խորանարդ մետր գազ։
  • Հայաստանն իր պահանջների համար ներմուծում է ինչպես վերամշակված նավթամթերք, այնպես էլ հում նավթ ու բնական գազ, իր շուկայում տեղը պատրաստ թողնելով տեղական պաշարների համար։
  • Հայաստանում առկա է էներգետիկ ռեսուրսների մեծ պահանջ, զարգացող տնտեսություն և արևմտյան երկրներին համապատասխան նավթաարդյունաբերության արտոնագրերի ու պայմանագրերի համակարգ։
  • Հայաստանը միջազգային սերտ կապեր ունի Ռուսաստանի, Եվրոպական երկրների, Իրանի, Կանադայի և ԱՄՆ-ի հետ։ Բիզնեսի տեսակետից Հայաստանը Կովկասում գրավում է ռազմավարական դիրք և ունի կապիտալի աճի համար հարմար տեղակայված ինֆրաստրուկտուրա։
House in the wood

Նավթ և Գազ

block6
block_6
block6
  • Regional Satellite Imagery (Infoterra)
  • Modern Gravity Programme Blocks 4 & 5
  • Integration of Older Soviet Gravity
  • Geological Field Mapping / Seep Sampling
Block

4

  • Hydrocarbon Seep Detection Studies
  • Bitumen Deposit in Block 5 verified
  • Identification of Prospective Trends
  • Working Petroleum System Proved
Block

5

block_6
  • Confirmation of “Live” Oil and Gas Seeps
  • Portfolio of 19 Advanced and Developing Leads
  • Identification of Prospective Trends
  • Ready to conduct 2D Seismic survey
Block

6

Պատմականորեն ԱԳԱՊԵ -ին ընձեռված հնարավորությունը

 

Անկախությունից հետո Հայաստանի կառավարությունը խնդրանքով դիմեց ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալությանը։ Կալիֆոռնիայի Էներգետիկ հանձնաժողովի խորհրդականները ուսումնասիրություններ իրականացրեցին 1993-94թթ. ընթացքում։ Հայաստանի ընդհանուր ածխաջրածնային պաշարները փորձագետների կողմից գնահատվեցին մոտ 6,4 միլիարդ բարել նավթի պաշարներ և մոտ 6,2 տրիլիոն խորանարդ ֆուտ արդյունահանելի գազ։ Սակայն, այդ պաշարների մեծ մասը վերագրվել էր Կենտրոնական իջվածքին (ներառյալ 4-րդ և 5-րդ պայմանական տարածքների մի հատվածը), որոնք քիչ էին ուսումնասիրված։

1994թ. ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որոշում կայացրեց օտարերկրյա ներդրողների մոտ հետաքրություն առաջացնել ներդրումներ կատարել նավթի ու գազի հետախուզման մեջ։ Առաջին քայլը եղավ տեխնիկական տվյալների բազայի պատրաստումը և ածխաջրածինների պաշարների գնահատումը։ Այդ աշխատանքները ֆինանսավորվել էին եվրամիության TACIS ծրագրով, որի մշակմանը մասնակցել էր AGAPE-ի հայաստանյան ղեկավարը։ Այդ հետազոտության արդյունքներով, Երևանից արևելք ընկած Գառնի-Շորաղբյուր տարածքում միջին հաշվեկշռային պաշարները կազմում են 70 միլիոն բարել նավթ, իսկ Հոկտեմբերյանի շրջանի բնական գազի հաշվեկշռային պաշարները կազմում են 144 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ։

Ըստ TACIS ծրագրով կատարված հետազոտության, սովետական իշխանության օրոք Հայաստանում հորատված հորատանցքերից միայն տասնվեցն են հորատվել իրականում հեռանկարային կառուցվածքների վրա։ Դրանցից տասներեքը հատել են նախատեսված շերտերը, երեքը չեն հատել: Տասներեքից յոթ հորատանցքները ոչ ճիշտն էն գնահատվել, մնացած վեց հորատանցքերից չորսը եղել են դատարկ [Հոկտեմբերյան 13AE, Հոկտեմբերյան 12E, Մարգարա 5P, Գառնի 1P], իսկ երկուսում (Հոկտեմբերյան 7P, Հոկտեմբերյան 13E) եղել են գազի ոչ արդյունաբերական պաշարներ։ Հայաստանում հետախուզման անհաջողության գլխավոր պատճառն այն է, որ չեն կարողացել հայտնաբերել հորատման համար ճիշտ կառուցվածքները:

2005թ. Մեծ Բրիտանիայի Hereward Resources ընկերությունը, որի ղեկավարն էր ԱԳԱՊԵ-ի հայաստանյան տնօրենը, ստանձնեց Հայաստանի արևելյան 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքների ուսումնասիրությունը։ Անցյալում նավթագազաարդյունաբերության կողմից հետաքրքրության բացակայությունը հիմնականում պայմանավորված է եղել տվյալների բացակայությամբ. TACIS-ի զեկույցի մեջ այդ տարածքը համարյա ամենևին ուսումնասիրված չէր, մինչդեռ ուշադրություն էր դարձված հարևանությամբ գտնվող նմանատիպ ավազանների վրա։ Կառավարության հետ հետագա քննարկումների արդյունքում ստորագրվեց 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքների հանքային իրավունքի նավթի երկրաբանական հետախուզման և արտադրանքի բաժանման պայմանագիր: Վերջին տարիների ընթացքում ստացված և ներկայումս ԱԳԱՊԵ-ի կողմից ձեռք բերված մեծաքանակ տվյալների բազան մեզ կտանի դեպի հետախուզման` այս անգամ հաջող չորորրդ փուլը Հայաստանում։

ԱԳԱՊԵ-ի կողմից կատարված գրավիմետրիկ աշխատանքները բացահայտել են 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքների ավազանների կառուցվածքները և ֆունդամենտի խորությունը:

Electric line

4-րդ պայմանական տարածք

  • Տարածքը  մատչելի է  ուսումնասիրությունների համա
Mountain

5-րդ պայմանական տարածք

  • Տարածքը լեռնային է, բայց հիմնականում մատչելի է  ուսումնասիրությունների համար
Electric line block 6

6-րդ պայմանական տարածք

  • Տարածքը քիչ ուսումնասիրված է և սահմանակից է Իրանին