Graeme Johnson

Գրեմ Ջոնսոն – դիպլոմ՝ ֆինանսական վերլուծաբան, բակալավր, Հարվարդ
Գործադիր Նախագահ եւ Հիմնադիր

Գրեմ Ջոնսոնը եվրոպայի, միջին արևելքի և աֆրիկյան երկրներում եղել է Դոյչե բանկի /Deutsche Bank/ մասնավոր բաժնետոմսերի բաժնի վարիչը։ Նախկինում նա եղել է նաև Լիխտենշտեյնի թագավորական ընտանիքի մասնավոր ներդրումների գրասենյակի կառավարման կոմիտեի չորս անդամներից մեկը։ Նա ներդրումներ է կատարել նախկին ԽՍՀՄ-ում (Ղազախստանում) գործող նավթ և գազ արդյունահանող մի ընկերությունում, և կառավարության կողմից արտոնագիրը գողանալու անհիմն մեղադրանք ներկայացնելուց հետո նա միջամտեց, որպեսզի կայունացնի ընկերությունը, ներկայանալով Տորոնտոյի բորսայում որպես ընկերության տնօրեն և աշխատանքի բերումով հաճախակի այցելելով այդ տարածաշրջանը։ Նա հանդիսանում է նաև որպես բացառապես Քվեբեկի քաղաքային կոնֆերանսների հրավիրման փոխնախագահը, միավորելով ընտանեական ու իշխանավորական ներդրումներ և թոշակային ֆոնդեր, նա նաև փորձառու դրամական միջոցներ հավաքագրող է։

Hratch Jabrayan

Հրաչ Ջաբրայան
Գլխավոր գործադիր տնօրեն

Պրն Ջաբրայանը բիզնես ոլորտում փորձառու  գործադիր պաշտոնյա է և ավելի քան 20 տարի բազմազգ, մասնավոր և  հանրային ընկերություններում զբաղեցրել է գործադիր ղեկավարի և տնօրենի պաշտոններ: Բոլորովին վերջերս պրն Ջաբրայանը զբաղեցնում էր  բնական ռեսուրսներով զբաղվող ընկերությունների կոնգլոմերատի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնըՆախքան այս պաշտոնը ստանձնելը` նա Հայաստանի հարավում զբաղեցրել է ստորգետնյա բազմամետաղային հանքի գլխավոր տնօրենի և փոխնախագահի պաշտոնը և հիմնարար դեր է ունեցել Հայաստանում հանքարդյունաբերության կայուն զարգացման և թափանցիկ գործունեության հարցումՈրպես ռազմավարական արդյունաբերության ճյուղի ղեկավար պրն Ջաբրայանը նաև հանդիսանում է երկու միջազգային  ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ, որոնց ոլորտային ուղղվածությունը բնական ռեսուրսների մշակումն էՊարոն Ջաբրայանը ավարտել է Դյուք համալսարանի Ֆյուքուա բիզնես դպրոցի  միջազգային գործադիր առաջնորդության հմտությունների զարգացման ծրագիրը, նա նաև Բրիտանական Կոլումբիայի իրավաբանական համալսարանում ստացել է օրենսդրությանն ու անվտանգությանն առնչվող որակավորման աստիճան, ինչպես նաև հանդիսանում է Քուինզ համալսարանի Սմիթ բիզնես դպրոցի հանքարդյունաբերության ոլորտում ղեկավարման հմտությունների միջազգային գործադիր ծրագրի շրջանավարտՊարոն Ջաբրայանը նախկինում բնակվել է Հայաստանում և Հայաստանի զարգացման գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արժանացել է Քաղաքացիական գնահատման մեդալի, ինչպես նաև Հայաստանում թափանցիկ բիզնես գործելակերպը ներդնելու իր ունեցած դերի համար արժանացել է նախագահական պատվավոր շնորհակալագրինՊարոն Ջաբրայանը սահուն տիրապետում է անգլերեն և հայերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Գևորգ Կատարոյան

Գևորգ Կատարոյան
Գլխավոր ֆինանսական տնօրեն

Գևորգ Կատարոյանն ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ։ Նա եղել է որպես բորսային ավագ բրոքեր և ֆինանսիստ աշխարհի առաջատար ֆինանսական կազմակերպություններում, այդ թվում՝ «Goldman Sachs» ընկերությունում, Կանադայի «Ռոյալ Բանկում», ինչպես նաև Մոնրեալում տեղակայված՝ համաշխարհային մակարդակով ակտիվ ներդրումներ իրականացնող ընկերություններում, այդ թվում՝ La Caisse de dépôt et placement du Québec ("CDPQ") և Պետական ծառայության կենսաթոշակային ֆոնդը։ Պարոն Կատարոյանն ունի Քոնքորդիա համալսարանի տնտեսագիտութան բակալավրի աստիճան։ Գործնական նպատակներով հաճախ գալիս է Հայաստան։ Վարժ խոսում է ֆրանսերեն, անգլերեն և տիրապետում է հայերենի աշխատանքային լեզվին։

Ներսես Կարամանուկյան

Ներսես Կարամանուկյան
Տնօրենների Խոհուրդի Անդամ, AGAPE Հայաստան

Պրն. Ներսես Կարամանուկյանը ավելի քան 35 փորձառությամբ մասնագետ է՝ միջազգային ֆինանսական կառույցների, մասնավոր բանկերի, խորհրդատվության և հանքարդյունաբերության կառավարման և ղեկավարման ոլորտներում: Ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի և իրավաբանի որակավորումներով: Իր աշխատանքային գործունեության վաղ տարիների աշխատել է խորհրդային “Պետպլանի” համակարգում որպես արդյունաբերական ձեռնարկությունների պլանավորման բաժնի պետ: Հետագայում նա աշխատել է Ամենայն Հայոց Կաթողիկոսարանում որպես Վարչական և ֆինանսական գործերի կառավարիչ: Հայաստանի անկախության վաղ տարիներին աշխատել է որպես Վարչապետի աշխատակազմի ղեկավար երկու վարչապետերի օրոք և նաև եղել է Միացյալ Թագավորոթյունում ՀՀ դեսպանատան Խորհրդական: 1999 թ. Սկսել է աշխատակցել Համաշխարհային Բանկի Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի հետ և ղեկավարել է դրա Երևանյան Գրասենյակը մինչև 2009թ.: Այնուհետև եղել է հայկական երկու խոշոր՝ Արդշին և Անելիք բանկերի գլխավոր գործադիր տնօրենը, Լիդիան Ինտերնացոնալի Կովկասյան տարածաշրջանային տնօրենը: Պրն. Կարամանուկյան այսօր համագործակցող խորհրդատու և դասախոս է Մենեջմենտ Միքս ընկերությունում, որն իր գործունեությունը ծավալում է Միջին Արևելքում և Կովկասում: Պրն. Կարամանուկյանը խորհրդի անդամ է մի շարք հասարակական և բարեգործական կազմակերպություններում՝ Առևտրի Միջազգային Պալատի և Տնտեսական Համագործակցության Եվրոպական Լիգայի Ազգային կոմիտեներում, Ուօրդ Վիզիոն Հայաստանի Խորհրդատվական կոմիտեում և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության նախագահությում:

Քրիստինա Վարդանյան

Քրիստինա Վարդանյան
Ֆինանսական տնօրեն

Քրիստինա Վարդանյանն ունի ֆինանսների, ադմինիստրացիայի և լոգիստիկայի ոլորտում ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ։ Հայաստանի հարկային օրենսդրության և իրավական հարցերի փորձագետ է։ Տիկին Վարդանյանը «ԱԳԱՊԵ» ընկերությանը տրամադրում է ֆինանսական և լոգիստիկայի կառավարման մասով փորձագիտական խորհդատվություն Հայաստանում աշխատանքներն իրականացնելու գործում։ 1997 թվականից ներգրավված է Հայաստանում նավթի ու գազի երկրաբանահետախուզական նախագծերում։ 2007թ․-ից մինչև 2014թ․ եղել է իռլանդական «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ՍՊ ընկերության ֆինանսական տնօրենը, իսկ 1997թ․-ից մինչև 2004թ․՝ Հայ-Ամերիկյան Հետախուզական ընկերության Հայաստանյան մասնաճյուղի գործերի կառավարիչ/գլխավոր հաշվապահ։ Տիկին Վարդանյանը ղեկավար տարբեր պաշտոններ է զբաղեցրել այլ ռեսուրսներ և պրոֆիլ ունեցող ընկերություններում, ինչպիսիք են՝ Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում, Emerging Markets Group Ltd, Հիդրոէներգետիկա ՍՊԸ, ԷՓԻՋԻ Լեբս Էյ-ԷՄ Հայաստանի մասնաճյուղը։ Ավարտել է Լոնդոնի Կառավարման լիցենզավորված ինստիտուտը, ստացել Ռազմավարական ղեկավարման և կառավարման 7-րդ աստիճանի դիպլոմ (CMI, Level 7)։ Ունի նաև միջազգային ֆինանսական հաշվետվողականության դիպլոմ (DipIFR, ACCA), ինչպես նաև Երևանի ճարտարապետական և շինարարական համալսարանի տնտեսագետի դիպլոմ։

Vardan Andriasyan

Վարդան Անդրիասյան – դիպլոմ՝ երկրաֆիզիկոս, 1984թ. Երևան
Ավագ երկրաֆիզիկոս, քարտեզագրման մասնագետ

Վարդան Անդրիասյանն ունի ավելի քան 30 տարվա ինժեներ-երկրաֆիզիկոսի աշխատանքային փորձ։ 2007 թվականից Բլեքսթերզ Էներջի Արմենիա ՍՊ ընկերությունում 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքների համար աշխատում է որպես համակարգչային գծագրող-երկրաֆիզիկոս։ Նա լավ գիտի Հայաստանի արտոնագրով տրամադրված տարածքները, 2005 թվականին աշխատել է Transeuro Energy ընկերությունում, որտեղ ներգրավված է եղել Հոկտեմբերյանի շրջանում ընկերության կատարած սեյսմիկ և հորատման աշխատանքներում՝ վերջին տասը տարիների ընթացքում առաջին այդպիսի ծրագրի շրջանակներում։ Դրանից առաջ նա կատարել է քարտեզագրման և սեյսմիկ տվյալների մշակման աշխատանքներ Հայ-ամերիկյան հետախուզական ընկերությունում, իսկ Երևանի ՀայԷներգոՍեյսմոՆախագիծ ինստիտուտում և Ռուսաստաի Աստրախանի երկրաֆիզիկական արշավախմբում՝ որպես երկրաֆիզիկոս։

Գեորգի Ասլանյան – դիպլոմ՝ երկրաֆիզիկոս, 1981թ. Երևան
Ավագ դաշտային երկրաֆիզիկոս

Գեորգի Ասլանյանն ունի ավելի քան 30 տարվա ինժեներ-երկրաֆիզիկոսի աշխատանքային փորձ։ 2007 թվականից Բլեքսթերզ Էներջի Արմենիա ՍՊ ընկերությունում աշխատում է որպես դաշտային երկրաֆիզիկոս, ղեկավարում է դաշտային երկրաֆիզիկական աշխատանքներն ու համակարգում լոգիստիկան՝ նյութատեխնիկական մատակարարման հարցերը։ Նախկինում նա աշխատել է որպես գրասենյակի սպասարկման բաժնի կառավարիչ Հայ-ամերիկյան հետախուզական ընկերությունում, Burns & Roe ընկերությունում փորձագետ երկրաֆիզիկոս, ՀՀ երկրաբանական վարչության երկրաբանա-երկրաֆիզիկական արշավախմբում ինժեներ-երկրաֆիզիկոս, և նման աշխատանքներ է կատարել Բելառուսում, որպես երկրաֆիզիկ նավթի ոլորտում։ Նա աշխատել է նաև որպես փոխադրումների գծով մասնագետ USDA Marketing Assistance Project-ում և վերջերս նաև Հայաստանում Խաղաղության կորպուսի գրասենյակում (Peace Corps Armenia):

Davit Khondkaryan

Դավիթ Խոնդկարյան – դիպլոմ՝ երկրաբան, 1975թ. Երևան
Գլխավոր երկրաբան

Դավիթ Խոնդկարյանն ունի 40 տարվա դաշտային երկրաբանի աշխատանքային փորձ,  2011 թվականից հատկապես ներգրաված է եղել 5-րդ պայմանական տարածքի երկրաբանական քարտեզագրման աշխատանքներում, որոնք կատարվում են Բլեքսթերզ Էներջի Արմենիա ՍՊ ընկերության կողմից, որպես ավագ երկրաբան: Պարոն Խոնդկարյանը 23 տարի աշխատել է ՀՀ երկրաբանական վարչության  երկրաբանա-երկրաֆիզիկական արշավախմբում որպես խմբի ղեկավար, որտեղ նա ղեկավարել է հետախուզման, քարտեզագրման և պաշարների հաշվարկման աշխատանքները։ Հետագայում նա աշխատել է որպես ավագ երկրաբան Կաճաճկուտ պղնձի հանքավայրում, Մեգո Գոլդ ՍՊ, Ռակե ՍՊ  ընկերություններում և Մարջանի ոսկու և արծաթի հանքավայրում։

eric_michaud

Էրիկ Միշո
Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մենեջեր

Պարոն Միշոն 10 տարվա աշխատանքային փորձ ունի որպես Վեբ ստրատեգ հետախուզական և էներգետիկ ընկերություններում։ Համացանցը նա օգտագործում է որպես կապող միջավայր բնական պաշարների հետախուզման ու էներգետիկաի հետ առընչվող նախագծերը կապիտալի շուկաներում ներգրավելու համար։ Նա 2008թ. ստեղծված CEKC Web-ի հիմնադիրներից է, որը նախագծերը առավել տեսարժան ներկայացնելու փայլուն հնարավորություն է տալիս, գրավելով կանադական ու արտասահմանյան շուկաների ուշադրությունը։ Պարոն Միշոն նաև Web ծրագրավորող ու տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է։ Նա աշխատում է ԱԳԱՊԵ-ում որպես Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մենեջեր

Tanya Panasenko

Տատյանա Պանասենկո – դիպլոմ՝ անգլերեն լեզու, Տյումեն, 1978թ.,
դիպլոմ՝ երկրաֆիզիկոս, Ստարի Ասկոլ երկրաբանական տեխնիկում, 1983թ.
Ավագ տեխնիկական թարգմանիչ

Տատյանա Պանասենկոն տեխնիկական թարգմանչի և երկրաֆիզիկոսի տեխնիկական օգնականի 30 տարվա փորձ ունի։ Ունի մեծ կրթական բազա նավթ և գազ հետախուզող ու արդյունահանող միջազգային ընկերություններում ռուսերեն և անգլերեն լեզուներով տեխնիկական թարգմանաթյուններ կատարելու համար։ Տիկին Պանասենկոն 2007 թվականից Բլեքսթերզ Էներջի Արմենիա ՍՊ ընկերությունում, իսկ 2004-2007թթ. Ռուսաստանում գործող Shell Salym Petroleum ընկերությունում աշխատել է որպես ավագ տեխնիկական թարգմանիչ։ 1997-2004թթ. նա աշխատել է որպես ավագ տեխնիկական թարգմանիչ Հայ-ամերիկյան հետախուզական ընկերությունում, Ռուսաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորված մի շարք Tacis ծրագրերում վարել է թարգմանչական ու վարչարարական պաշտոններ, այդ թվում նաև՝ Տյումենի Յուվատ մարզի նավթի հանքավայրում 1996-97թթ.:

Թիմ Փափուորթ – դիպլոմ՝ երկրաֆիզիկոս, մագիստրոս; երկրաբան՝ բակալավր, Լոնդոն
Գլխավոր Երկրաբան

Որպես ԱԳԱՊԵ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, Թիմ Փափուորթը հայաստանյան նախագծի վերաբերյալ ունի անգնահատելի գիտելիքներ, քանզի 2007 թվականից ի վեր ղեկավարում է Բլեքսթերզ Էներջի Արմենիա ՍՊ ընկերությունը։ Իր ավելի քան 40 տարի այս ոլորտում, մասնավորապես՝ երկրաֆիզիկական հետազոտման և սեյսմիկ տվյալների մշակման ասպարեզում ունեցած փորձառությամբ պարոն Փափուորթը գլխավորում է Հայաստանում իրագործվող հետախուզական աշխատանքները։ Նա իր փորձը կիրառել է Միացյալ թագավորությունում, Հյուսիսային ծովում, Լեհաստանում, ԱՄՆ Օկլահոմա նահանգում, Եգիպտոսում, Գաբոնում, Բանգլադեշում, Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում նա սկսել է աշխատել 1994 թվականից, երբ ԵՄ-ի կողմից ֆինանսավորված «Հայաստանի ածխաջրածնային պաշարները» ծրագրում աշխատում էր որպես ռեզիդենտ ավագ երկրաֆիզիկոս։ 1996-2004թթ. նա եղել է Հայ-ամերիկյան հետախուզական ընկերության գլխավոր տնօրենը, ղեկավարելով սեյսմիկ հետախուզման և մեկ հորատանցքի հորատման աշխատանքները։ 2005-2006թթ. Հերեվարդ Ռեսոուրսիս ընկերությունը, որի սեփականատերն է հանդիսանում Թիմ Փափուորթը, 18 ամիսների ընթացքում փորձագիտական քննության է ենթարկել 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքների մասին եղած տվյալները, որի արդյունքում Բլեքսթերզ Էներջի Փի Էլ Սի ընկերությանը այդ նույն տարածքների հետազոտման համար շնորհվել է արտոնագիր։

Մարիամ Սարգսյան – դիպլոմ՝ երկրաֆիզիկոս, 1994թ.
Հետախուզման աշխատանքների համակարգող

Մարիամ Սարգսյանն ունի ինժեներ-երկրաֆիզիկոսի 20 տարվա աշխատանքային փորձ։ 2007 թվականից Բլեքսթերզ Էներջի Արմենիա ՍՊ ընկերությունում աշխատում է որպես 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքներում կատարվող հետախուզման աշխատանքների համակարգող և գլխավոր երկրաֆիզիկոս։ Դրանից առաջ Մարիամ Սարգսյանը աշխատել է որպես երկրաֆիզիկոս Հերեվարդ Ռեսոուրսիս և Հայ-ամերիկյան հետախուզական ընկերություններում (1997-2004), ինչպես նաև որպես երկրաֆիզիկոս Բուշերում /Իրան/։ 1994-97թթ. նա աշխատել է սեյսմիկ տվյալներ մշակող ինժեներ Երևանի ՀայԷներգոՍեյսմոՆախագիծ ինստիտուտում։

Աննա Սերին
Ներքին և արտաքին կապերի գծով մենեջեր

Աննա Սերինն ավելի քան 15 տարվա  աշխատելու փորձ ունի արժեթղթերի և ֆինանսների ոլորտում ։ Նա գերազանց գնահատականի է արժանացել,  աշխատելով 9 տարիներ շարունակ որպես ներդրումների գծով խորհրդական, կառավարելով ներդրումային պորտֆելներ խոշոր սեփական կապիտալ և ինստիտուցիոնալ ներկայացնող կլիենտների համար։ 2012 թվականից խորհրդատվական ծառայություններ է մատուցել  մասնավոր և բաժնետիրական հետախուզական ընկերություններին ներքին և արտաքին կապերի, ներդրողների հետ փոխհարաբերությունների, կառավարման և ֆինանսական հաշվետություններ կազմելու գծով։  Աննա  Սերին  ԱԳԱՊԵ-ի Կանադայի և արտաքին կապերի գծով մենեջերն է։