Գրեմ Ջոնսոն

Գրեմ Ջոնսոն – դիպլոմ՝ ֆինանսական վերլուծաբան, բակալավր, Հարվարդ
Գործադիր Նախագահ եւ Հիմնադիր

Գրեմ Ջոնսոնը եվրոպայի, միջին արևելքի և աֆրիկյան երկրներում եղել է Դոյչե բանկի /Deutsche Bank/ մասնավոր բաժնետոմսերի բաժնի վարիչը։ Նախկինում նա եղել է նաև Լիխտենշտեյնի թագավորական ընտանիքի մասնավոր ներդրումների գրասենյակի կառավարման կոմիտեի չորս անդամներից մեկը։ Նա ներդրումներ է կատարել նախկին ԽՍՀՄ-ում (Ղազախստանում) գործող նավթ և գազ արդյունահանող մի ընկերությունում, և կառավարության կողմից արտոնագիրը գողանալու անհիմն մեղադրանք ներկայացնելուց հետո նա միջամտեց, որպեսզի կայունացնի ընկերությունը, ներկայանալով Տորոնտոյի բորսայում որպես ընկերության տնօրեն և աշխատանքի բերումով հաճախակի այցելելով այդ տարածաշրջանը։ Նա հանդիսանում է նաև որպես բացառապես Քվեբեկի քաղաքային կոնֆերանսների հրավիրման փոխնախագահը, միավորելով ընտանեական ու իշխանավորական ներդրումներ և թոշակային ֆոնդեր, նա նաև փորձառու դրամական միջոցներ հավաքագրող է։

Սուրեն Սարկիսով

Սուրեն Սարկիսով
Տնօրեն

Սուրեն Սարկիսովն ունի աճող և կառավարման ընկերություններում աշխատանքի ավելի քան 25 տարվա փորձ։ Ծնվել է Մոսկվայում, Խորհրդային դարաշրջանում։ Ավարտել է հեղինակավոր Մոսկվայի Էներգետիկ Համալսարանը և իր կարիերան սկսել Մոսկվայի մերձակայքում տեղակայված՝ Եվրոպայի խոշորագույն «Սովետ 22» ջերմաէլեկտրակայանում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Սարկիսովը սկսեց զբաղվել բիզնեսով։ 1999թ․ ի վեր Կանադա տեղափոխվելուց հետո նա ղեկավարել է մի շարք հաջող բիզնեսներ Տորոնտոյում՝ միաժամանակ կարևոր բիզնես և մշակութային կապեր պահպանելով Հայաստանի և Ռուսաստանի համայնքների հետ։ Պարոն Սարկիսովը վարժ տիրապետում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներին։ Սիրում է մոտոցիկլ վարել։ Ամուսնացած է, ունի երկու տղա։